Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն փնտրում է քաղաքացուն, ում ոտքը փորձում էր կոտրել կարմիրբերետավորը (տեսանյութ)

Պաշտոնական
Region-հհCapture

Բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը պարզելու նպատակով վերջինիս, ինչպես նաև նրան ճանաչող անձանց խնդրում ենք ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն   ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հանրապետության հրապարակից ոստիկանության աշխատակիցների կողմից 22.04.2018թ.-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով դեռևս ապրիլի 22-ին քրեական գործ է հարուցվել 2018 թվականի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Մասնավորապես, նախաքննություն է իրականացվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 70 դրվագով: Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաև համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը (https://www.youtube.com/watch?v=lUFMwQd-llU), որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ.-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն: Տեսագրության մեջ երևացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում ենք ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 099 060266 հեռախոսահամարով` դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելուն ուղղված քննությանն աջակցելու նպատակով:              Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: