Արա Բաբլոյանը ստորագրել է պատգամավորի լիազորությունները դադարած համարելու արձանագրություն

Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է.

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արմեն Բաբայանի` պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

 

Նշենք, որ Արմեն Բաբայանն ընտրվել էր ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով։