Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի կողմնակիցները բացեցին Արշակունյաց պողոտան (տեսանյութ)

Հասարակություն
nkarik

Առավոտից Արշակունյաց պողոտան փակած ցուցարարները, ականջալուր լինելով վարչեպետ Նիկոլ Փաշինյանի ուղերցին, բացեցին ճանապարհը, տեղակայված նստարանները տեղափոխելով     Շենգավիթի դատարան տանող հատվածը:   «Մենք բացում ենք պողոտան, որովհետև մեր վարչապետը իր ուղերձում խնդրեց դադրեցնել ճանապարհների փակման գործողությունները, մենք դրա փոխարեն կկազմենք խումբ, որը կգնա, կհանդիպի վարչապետի հետ և նորից կներկայացնի մեր խնդիրները». Պարզաբանեց ակցիայի մասնակից Պավել Եզիազարյանը: Ըստ մասնակիցների, նրանք, անկախ վարչապետի կամքից, հարկ եղած դեպքում, եթե ժողովուրդը ցանկանա, նորից կփակեն ճանապարհները: