Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ամենափոշոտ համայնքներն են Կենտրոնն ու Շենգավիթը (տեսանյութ)

Քաղաքականություն
erevan

 Երեւանում օդի աղտոտվածության  ցուցանիշները արձանագրվում են հնամաշ սարքերով։ Հայէկոմոնիտորինգը միակն է Հայաստանում, որ իրականացնում է ամենօրյա մթնոլորտային օդի մոնիտորինգ: Շրջակա միջավայրի  մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն  Գայանե Շահնազարյանը նշում է. «Ծծմբի երկօքիսդը, ազոտի երկօքսիդը, փոշին ՝դրանք պետք է բացառել, նրանցից որեւէ մեկի ավելացումը նշանակում է, որ կա խնդիր»: Վերջին անգամ դիտակայանները վերազինվել են  2008-ին: «Այսօր, երբ ամեն ինչ թվայնացվում է, մենք հետ ենք մնացել: Ամբողջ ցանցը կարիք ունի վերազինման, որ կարողանանք,  ոչ թե 3 օր հետո իրազեկել, այլ օնլայն՝ հենց այս պահին»: Երեւանում  օդի մոնիտորինգի 5 ստացիոնար դիտակայան կա, շարժական դիտակետերի  թիվը  45 է:  «Շարժական դիտակայանում երկու պարամետրի դիտարկում ենք անում, բայց փոշու դիտարկումն իրականացնում ենք միայն 5 դիտակայանում, դա էլ ամբողջ քաղաքի պատկերը տեսնելու հնարավորություն չի տալիս»: Երեւանում՝ այս տարվա առաջին եռամսյակում  ածխածնի մոնօքսիդը, ծծմբի երկօքսիդը, գետնամերձ օզոնը  չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոխարենը բարձր փոշու ծանրաբեռնվածության մակարդակը:  «Այս պահին գերազանցումներ ունենք Կենտրոն եւ Շենգավիթ համայնքներում: Նոր Նորքում օդն ամենամաքուրն է»: ՀՀ խոշոր քաղաքներում եւս իրականացվում են դիտարկումներ, բայց որոշակի սահմանափակումներով:  «Այլ հարց է,  թե ինչ պարամետրեր ենք  դիտարկում, այն ինչ անում ենք Երեւանում չենք կարողանում անել մարզերում:  Ֆինանսական ներդրման պարագայում կկարողանանք ավելի շատ ինֆորմացիա հաղորդել»: Ամենաաղտոտված օդը Ալավերդիում է, ամենամաքուրը՝  Ծաղկաձորում: Հենց այստեղ է, որ օդի որակը համապատասխանում է չափանիշներին: