Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբաստանյալներին դատարան չեն բերել (տեսանյութ)

Հասարակություն
Sasna-crer

Սասնա ծռերի դատական նիստն այսօր կրկին չկայացավ:Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալներին դատարան չեն բերել, քանի որ ուղեկցող գումարտակի աշխատակիցներն ու մեքենան դեռ երեկվանից մնացել են Շենգավիթի դատարանում: Դատավորը հայտնեց, որ առանց նրանց ներկայության հնարավոր չէ նիստն անցկացնել: Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և մյուս պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարան նիստն առանց ամբաստանյալների շարունակելու և անհապաղ քննության առնելու կալանքի միջոցը փոխելու մասին միջնորդությունները: Դառավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց,որ նիստն առանց ամբաստանյալների շարունակելը կլինի կոպիտ խախտում: Այսպիսով` դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչև մայիսի 24: