Բակո Սահակյանը ընդունել է “HALO Trust”-ի գլխավոր տնօրենին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է “HALO Trust” կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:        

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ “HALO Trust” կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ