Տաքսու վարորդները փակել են Բաղրամյան փողոցը (տեսանյութ)

Այսօր ի թիվս մի շարք այլ մասսայական ակցիաների, ավելացել է ևս մեկը՝  տաքսու վարորդները փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկությունը և պահանջել հանդիպում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այնուհետեւ ավտոերթը գնաց դեպի հրապարակ.

Բողոքի դուրս եկած տաքսու վարորդներն այսօր հանդիպեցին տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի հետ:

Նրանք ներկայացրեցին իրենց մտահոգող խնդիրները, առաջարկեցին նվազեցնել լիցենզիայի գինը՝ սահմանելով 5 հազար դրամ, ինչպես մարզերում:

Նախարարը  վարորդներին հորդորեց խնդիրները, դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններն ամփոփել ու գրավոր ներկայացնել, ինչից հետո հստակ պատասխաններ կարող են ակնկալել:

Taxi drivers hold a protest action blocking Baghramyan Avenue of Yerevan