Պուտինը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու պաշտոնապես բացել Ղրիմի կամուրջը (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես բացել է Կերչի նեղուցով անցնող, Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասն իրար կապող կամրջի՝ մեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածը:

Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, նախագահը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու ասել՝ «Գնացի՛նք»: Պուտինի առաջնորդությամբ ավտոշարասյունն առաջին անգամ անցել է կամրջով:

Այս իրադարձությունը ցուցադրվել է Դոժդ հեռուստաընկերության եթերով։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղրիմի կամուրջը մեքենաների համար բաց կլինի մայիսի 16-ից:

Հայտնի է, որ կամրջի երկաթուղային հատվածը կգործարկվի 2019թ. վերջին: Յոթ միլիարդ ռուբլի արժողությամբ կամրջի երկարությունը 19 կմ է: