Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետը հանդիպումներ է ունեցել կաթ արտադրողների եւ մթերողների հետ

Պաշտոնական
ararat-mitzoyan

Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումների շարք է անցկացրել կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող եւ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ։ «Կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումների շարք անցկացրեցի կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։ Ամրագրեցինք, որ այդ ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա, ընդ որում խնդիրներ պետք է լուծվեն թե գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում (կենդանիների սերմնավորում, սնունդ, մաքրություն, պատվաստում և այլն), թե կաթնամթերքի արտադրությունում (միջազգային ստանդարտներին համապատասխանեցում մի շարք առումներով)։ Իմ տպավորությամբ՝ բոլոր մասնակիցները խորապես գիտակցում են տեղի ունեցող փոփոխություններին աջակից լինելու և հրատապ խնդիրները համերաշխության, եղբայրության և փոխզիջումների մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը»,- իր ֆբ-յան էջում գրել է Արարատ Միրզոյանը։