Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգանքի տուրք Հայրենիքն ազատագրողներին. «Երկիր Ծիրանի»

Քաղաքականություն
erkir

Այսօր`2018 թվականի մայիսի 9-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ Ստեփանակերտի Զոհված մարտիկների հուշահամալիրում («Եղբայրական գերեզմանատուն») իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմին և Հայրենիքի ազատագրման մարտերում նահատակված հերոսների հուշաքարին: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Արթուր Մկրտչյանի հիմնադրածը այսօր կենդանի է, որի ապացույցը մեր երիտասարդներն են, ովքեր ազատատենչ են, և ապրիլյան պատերազմում քաղաքական հայտ ներկայացրեցին` ազատագրելու մեր Հայրենիքի բռնազավթած նաև մյուս հատվածները: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը շնորհավորեց հայ ազգին` Հաղթանակի տոնի կապակցությամբ, և նշեց, որ այսպիսի հաղթանակներ պետք է շատ լինեն, որոնց շնորհիվ մենք պետք է ազատագրենք մեր ողջ Հայրենիքը:   Հերոսական Արցախից` «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 09 մայիսի 2018