Ինչու են պաղեստինցիները դեմ «Ջիրո դ’Իտալիայի» անցկացմանը (տեսանյութ)

Պաղեստինյան BDS կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել «Ջիրո դ’Իտալիա» բազմօրյա հեծանվավազքի 4-րդ փուլի ժամանակ եւ փորձել է խոչընդոտել մեկնարկը: Ոստիկանությունը շատ արագ կողմնորոշվել է եւ ձերբակալել ակցիայի մասնակցիներին:  

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, հակաիսրայելական այդ կազմակերպությունը ամիսներ առաջ դիմել էր հեծանվավազքի կազմակերպիչներին եւ հորդորել թույլ չտալ իսրայելցի հեծանվորդների մասնակցությունը մրցումներին: Պատճառն այն է, որ «Ջիրո դ’Իտալիան» այս տարի մեկնարկել է Իսրայելում, եւ այդ երկիրն իրավունք է ստացել հայտավորել նաեւ իր մարզիկներին:

Ինչեւէ, Սիցիլիայի Կատանիա եւ Կալտաջիրոնե քաղաքների միջեւ կայացած 4-րդ փուլում հաղթանակ տարավ Տիմ Վելենսը: Դա բելգիացի հեծանվորդի երկրորդ մեծ հաջողությունն է այս Իտալիայի ճանապարհներում: Ընդհանուր հաշվարկով մրցավազքը գլխավորում է ավստրալացի Ռոան Դենիսը, որը մեկ վայրկյանով առաջ է հոլանդացի Տոմ Դյումոլինից:

Հաջորդ 5-րդ փուլը կկայանա այսօր, Ագրիգենտո – Սանտա Նինֆա քաղաքների միջեւ: