Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղրանկարներով երթ դեպի Հանրապետության  հրապարակ (տեսանյութ)

Քաղաքականություն
medialab

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից առավոտյան մեկնարկեց ծաղրանկարների «երթ»-ը : Այն կազմակերպել էր «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիան:  «Մենք որոշեցինք երթ անել,որովհետև մենք միշտ ակտիվ ենք եղել՝ չնայած բռնություններին և ճնշումների փորձերին ։ Միշտ մեր քննադատական մոտեցմամբ արտահայտել ենք այն, ինչ մտածում ենք և անդրադարձել ենք երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Սա էլ մի քայլ էր՝ երթ ծաղրանկարներով,որպեսզի մի քայլ անենք դեպի մյուս փուլ»,- նշում է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը։ Այս տարի հունվարի 28-ին բանակի վերաբերյալ «Մեդիալաբի» հրապարակած ծաղրանկարից հետո սպառնալիքներ էին հնչել Մարիաննա Գրիգորյանի հասցեին, ինչը սակայն չէր խոչընդոտել նրանց աշխատանքին։ Մարիաննա Գրիգորյանը կարծում է՝ պատմությունը չի կրկնվի, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինս ունի հումորի զգացում։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ կրել է ծաղրանկարով շապիկ, որում հենց իքն է պատկերված։ «Այնուամենայնիվ մենք շարունակելու ենք մեր աշխատանքը և դա մեր աշխատանքի վրա չի ազդելու։ Մենք շարունակելու ենք տեսնել այն բացերը, որոնց պետք է անդրադառնանք, քննադատել երևույթները, որոնց պետք է վերաբերմունք ցուցաբերել և փորձելու ենք մնալ մեր տեղում»։ Արդեն շատ ծաղրանկարներ են արվել այս օրերի ընթացքում, սակայն կերպարները հիմնականում շարունակում են մնալ ՀՀԿ-ականները, իսկ թեման՝ նրանց հեռանալը։ «Կերպարներ կլինեն, կերպարները կփոխվեն,որովհետև իրադարձություն է փոխվում, բայց բարի չենք լինելու,որովհետև եթե փոխենք մեր վերաբերմունքը արդեն անիմաստ կլինի մեր աշխատանքը»։ Ծաղրանկարիչները հույս ունեն, որ շատ ծաղրանկարիչները, որոնք մինչ այս խուսափում էին նկարել, կակտիվանան։ «Իրավունքի ուժ» հկ ղեկավար Արման Ղարիբյանը նույնպես կարծում է, որ կավելանա մարդկանց և մասնավորապես լրագրողների ազատությունը ։