Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլենդելի քաղաքապետը Հայաստան կմեկնի՝ զգալու հայերի հաղթական շունչը (տեսանյութ)

Քաղաքականություն
glengel

Հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը ակտիվորեն մասնակցում է հայ համայնքի կողմից կազմակերպվող բողոքի բոլոր ցույցերին, այդպիսով արտահայտելով իր մտահոգությունը՝ Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին: Նա գնահատել է այն փոփոխությունները, որ տեղի ունեցավ մեր երկրում: «Իրավիճակը այնպիսին էր դարձել, որ սփյուռքահայերը իրականում չէին էլ բողոքում Հայաստանից, բոլորը մի տեսակ ձեռքերը լվացել էին եւ ձեռք էին քաշել Հայաստանից, որը սարսափելի բացասական երեւույթ էր, եւ հետեւաբար այս հոգեվիճակը նաեւ մեզ մոտ է փոխվելու: Ես անպայման մեկնելու եմ Հայաստան, պարզապես ուզում եմ այդ պատմական պահին ներկա լինել մեր հայրենակիցների հետ, ոչ մի պաշտոնական առաքելություն չունեմ»,-ասաց նա: Զարեհ Սինանյանը չէր սպասում Հայաստանում իրադարձությունների նման զարգացման: «Ինչպես բոլորը ես եւս չէի սպասում Հայաստանում դեպքերի նման զարգացման, լրիվ անակնկալ էր այս ամենը: Երեւի մենք հայ ժողովրդի հոգեվիճակը լավ չէինք գնահատել, չէինք հասկանում, որ ոչ միայն բաժակը լցվել էր համբերության, արդեն մարդիկ պատրաստ էին պայքարելու իրենց իրավունքների համար եւ մի կայծ էր պետք, մի կազմակերպիչ էր պետք, առաջնորդ էր պետք, որ ոտքի կկանգենցներ եւ նմանը գտնվեց Նիկոլ Փաշինյանի կերպարով»,-հավելեց նա: Դիտեք հարցազրույցը՝ VOA Armenian-ի տեսանյութում: