Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է կողմնորոշվել մինչեւ մայիսի մեկը». Արմեն Ռուստամյան

Քաղաքականություն
5603cc28b37acb60cc89a1111a55b4c1

  Թե ում նկատի  ունի ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նշելով վարչապետի՝ ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածու ասելով, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այդ անունը կհնչի միայն, ինչպես նշել են հայտարարության մեջ՝  ԱԺ նիստին ընդառաջ  բոլոր խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում. «Ես չեմ ուզում, որպեսզի նախապես որեւէ անուն հնչի, որպեսզի չխափանվի գործընթացը: Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Հիմա որեւէ մեկը նախապայմաններով, իր կարծիքն ասելով չպետք է առաջ ընկնի: Մեր ասածի գաղափարն այն է, որ այդ համախոհությունը պետք է սկսի առաջանալ»:             ՀՅԴ-ն մինչեւ մայիսի մեկը բանակցություններ կանցկացնի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ. «Թող բոլորը գան իրենց դիրքորոշումն ասեն, եւ մենք միասին հանգենք նրան, որ մեկ միասնական թեկնածուով հանդես գանք: Մեր առաջարկն այն է, որ բոլոր հարցերը լուծվեն մինչեւ մայիսի մեկը, այլ ոչ թե մայիսի մեկին լարվածությունը մեծացնենք: Չպետք է պայքարը տեղափոխել ԱԺ դահլիճ, այլ նախապես համաձայնեցնեն, մեկ թեկնածուով գնան ընտրության»:             ՀՅԴ-ն կբանակցի նաեւ ՀՀԿ խմբակցության հետ, սակայն հաշվի առնելով այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չեկավ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների, արդյոք դա չի՞ նշանակում, որ ՀՀԿ դիրքորոշումը հստակ է՝ նրանք դեմ են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. «Դուք ՀՀԿ-ի փոխարեն նախապես ինչո՞ւ եք կարծիք հայտնում: Իրավիճակը պարտադրում է, որ ԱԺ բոլոր 4 խմբակցությունները մեկ համաձայնեցված, միասնական թեկնածուով հանդես գան: Ամեն մեկն իր դիրքորոշումը կներկայացնի, միասնական օրակարգ կձեւավորվի եւ այդ համախոհությունը կգոյանա այդ օրակարգի հիման վրա, իսկ վարչապետի անձն էլ պետք է վայելի ժողովրդի վստահությունը»: