Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քայլող մարդը հաղթում է նստած մարդուն». Սերոբ Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
31346337_1238120686319473_7184566058515072450_n

Համերաշխությունը կարևոր է, սակայն կարևոր է նաև անհնազանդությունը։ Անկախ իշխանափոխության ելքից՝ գործընթացը պետք է շարունակվի, որովհետև պայքարը որակի փոփոխության համար է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ «Խաղաղ ցույցերի ֆենոմենը դեռ կա 1988 թվականից։ Նիկոլը հաստատ սեփական փորձով վերլուծել էր այն և կատարել մեթոդի ընտրություն։ Այսօրվա երիտասարդությունը կարողացավ ցույց տալ, որ մեր երիտասարդները մեզ գերազանցել են»,- ասաց Աշոտ Բլեյանը։ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս շարժումը կմնա համաշխարհային պատմության և քաղաքագիտական մտքի մեջ։ «Շարժումը շատ անկեղծ էր, Նիկոլն ինչ անում էր, հավատով էր անում։ Սա ֆանտաստիկայի ժանրից էր, մենք տեսանք ինքնակազմակերպման ֆանտաստիկ մակարդակ։ Մեծ դեր խաղաց նաև համացանցը հատկապես սադրիչների գործողությունները կանխելո ւ հարցում»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։ Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը նոր կրթական մեթոդ կիրառեց՝ ինտերակտիվ մեթոդը։ Նրա պնդմամբ՝ երիտասարդները չեն սիրում ճառեր լսել, իսկ Փաշինյանը նրանց դրդում էր գործողությունների։ «Քայլելը գիտնականների կողմից ապացուցված միակ անվիճելի առողջարար բանն է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտածելու համար։ Բազմաթիվ գրքերում ասվում է, որ քայլող մարդը միշտ հաղթում է նստած մարդուն։ Գրքեր կան, որտեղ ասվում են՝ բոլոր հանճարեղ մարդիկ քայլում են օրական 2 ժամ, 4 ժամ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։