Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-judo

Ապրիլի 26-28-ը Թել Ավիվում (Իսրայել) կկայանա ձյուդոյի 2018թ Եվրոպայի առաջնությունը: Մրցումային երեք օրվա ընթացքում  44 երկրի 368 մարզիկ-մարզուհիներ կպայքարեն 14 մեդալների հավաքածուների համար: Այս մրցաշարում Հայաստանից հանդես կգան 3 ձյուդոյիստ: Վիճակահանության արդյունքներով 73 կգ քաշային կարգում  Ֆերդինանդ Կարապետյանը 1/16 եզրափակիչ փուլում կհանդիպի լիտվացի Ռեգիմանտաս Ռիբինասի հետ, իսկ Արսեն Ղազարյանն ուժերը կչափի Սլովենիայի ներկայացուցիչ Մարտին Հոյակի հետ: 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանն առաջին փուլում կհանդիպի իտալացի Անտոնիո Էսպոզիտոյի հետ: Մեր մարզիկները տատամի կելնեն վաղը, ապրիլի 27-ին: Հիշեցնենք, որ 25-ամյա Ֆերդինանտ Կարապետյանն այս տարի արդեն երկու մեդալ է նվաճել միջազգային մրցաշարերում: Մասնավորապես՝ Եկատերինբուրգում կայացած «Մեծ սաղավարտում» նա գրավել էր 2-րդ, իսկ Դյուսելդորֆի նման մրցաշարում՝ 3-րդ տեղը: