Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյունխենում ֆաները գրոհել են «Բավարիայի» եւ «Ռեալի» ֆուտբոլիստների վրա (տեսանյութ)

Սպորտ
sport-bavaria-1

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» - «Ռեալ» խաղից հետո (1:2) բավականին տհաճ միջադեպ է եղել: Հանդիպման ավարտից հետո մի քանի ֆաներ օգտվելով հսկիչների անզգոնությունից, մտել են խաղադաշտ եւ սկսել տարբեր խնդրանքներով դիմել թիմերի ֆուտբոլիստներին: Նրանցից մի քանիսին հաջողվել է սելֆի անել «Ռեալի» ֆուտբոլիստներ՝ Մարսելոյի, Ռոնալդուի, Սերխիո Ռամոսի եւ Կրոսի հետ: Իսկ, ահա մեկ ֆուտբոլասեր, ցանկացել է նվեր վերցնել «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերիի մարզաշապիկը, սակայն դրա արդյունքում կորցրել է իր վերնաշապիկը: Բարեբախտաբար, ֆուտբոլասերների այդ գրոհից, թիմերի ֆուտբոլիստներից ոչ մեկը չի տուժել: Այնուամենայնիվ, վերջիններիս զարմացրել է երկրպագուների նման պահվածքը: ՈւԵՖԱ-ն առայժմ չի արձագանքել այդ միջադեպին: