Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԿ անդամները ներկայացրին իրենց տեսակետների հինգ կետերը

Պաշտոնական
DAV1317-chopy-1

Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցավ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցությանԿենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, վարչության անդամներ Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի և Արմեն Մանվելյանի հետ:  Քննարկաման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը: ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին իրենց տեսակետները, որոնք հետևյալ հինգն են`

  1. Երկու նախագահների` ՀՀ և Արցախի Հանրապետության նախագահի երաշխավորությամբ միջնորդական բանակցությունների սկսում:
  2. Անցումային-ժամանակավոր կառավարության ձևավորում,
  3. Ընտրական օրենսգրքի փոփոխություն (նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում):
4.Սուպերվարչապետական լիազորությունների նվազեցում`մասնակի բաշխում Ազգային ժողովի և հանրապետության նախագահի միջև:
  1. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
  Հանրապետության նախագահը ՌԱԿ ներկայացուցիչների առաջարկների նկատմամբ հանդես բերեց խորը հասկացողություն եւ մանրամասնությունների վերաբերմամբ արեց գործնական հարցադրումներ։   ՌԱԿ  ՄԱՄԼՈ  ԴԻՎԱՆ