Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում

Սպորտ
sport-futbol-havaqakan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարին պատրաստվելու համար կանցկացնի եւս երկու ընկերական հանդիպումներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին մեր ընտրանին կհանդիպի համապատասխանաբար Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ: Խաղերը կայանալու են Ավստրիայում: Նման որոշում կայացնելու պատճառը ոչ թե Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամն է, այլ այն, որ այդ օրերին Եվրոպայի շատ երկրներ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու հենց այդ ալպիական երկրում: