Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցել քրեական գործ՝ ԱԺ երեք պատգամավորներին ազատությունից զրկելու համար

Հասարակություն
nikolay-baxdasaryan

ԱԺ երեք պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու համար հարուցել քրեական գործ եւ նախաքննություն իրականացնել: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքի այս տեքստով  ցանկացել է ներկայանալ Գլխավոր դատախազություն: Սակայն  այդ գերատեսչության  դուռը փակված է եղել եւ բողոքը  հանձնելու հնարավորություն պաշտպանը չի ունեցել։ Պաշտպանը նշում է, որ նաև  պահանջում է ժամանակավորապես դադարեցնել   ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանի,  ոստիկանության բարձրաստիճան այլ պաշտոնյաների լիազորությունները եւ վերսկսել նախաքննությունը:  «Առանց այս  անձանց լիազորությունները դադարեցնելու, քրեական գործը չի կարող ունենալ օբյեկտիվ ընթացք»,- ասում է նա: