Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Արամյանը հույս ունի, որ լարվածությունը կթուլանա (տեսանյութ)

Քաղաքականություն
Vardan-Aramyan

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը հայտնեց, որ երկրում ծավալված իրադարձությունները սա ազգանվեր քայլ էր։ «Մենք կարողացանք շատ խոհեմ գտնվել ամբողջ ազգով։ Ֆինանսների նախարարությունը միշտ գտնվում է պրոֆեսիոնալ դաշտում։ Ցանկացած լարվածություն, իհարկե, ազդեցություն թողնում է։ Նախորդ մեկուկես տարիների ընթացքում տնտեսության մեջ մենք ունեցել ենք զարգացում։ Դա առաջին քայլն էր, որպեսզի ներդրողներին դրական տրամադրենք դեպի Հայաստանի Հանրապետություն։ Նա հույս հայտնեց, որ այս պահից  լարվածությունը գնալով կթուլանա, կլինեն կառուցողական քննարկումներ, կլինեն կառուցողական համաձայնություններ տարբեր ոլորտներում, որովհետև դա մեր տնտեսությանն է պետք։