Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը ցուցմունք տվեց մարտի մեկի մասին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qocharyan

2008թ. մարտի 1, 2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ա1+»ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, խոսելով մարտի մեկի մասին, ըստ էության, ինքն իր դեմ ցուցմունք տվեց. «Նա, ըստ էության, ցուցմունք տվեց, որ մարտի մեկի պատասխանատուն առաջին հերթին ինքն է, հետո միայն Ռոբերտ Քոչարյանը: Ինքը հաղորդագրություն տվեց ու կարծում եմ՝ իրավապահ մարմինները, ՀՀ Գլխավոր դատախազը, դա պետք է վերցնեն հիմք ու հարցաքննեն Սերժ Սարգսյանին, մարտի մեկին մասնակցության մասին: Կարծում եմ, որ ինքն այդ հարցում անկեղծ էր եւ իրականացրեց մարտի մեկի իր ցուցմունքը։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, նա ոստիկանությանը հրահանգեց ցուցարարներին ցրել, ավելին՝ իրենք, ըստ էության, առեւանգեցին ընդդիմության լիդերներին: Այդ գործողությունը նման էր մարտիմեկյան առավոտյան գործողություններին ու կարծում եմ, որ այստեղ իրավապահ մարմինները լուրջ մտածելու ու գործընթաց ծավալելու հիմք կունենան»: Ըստ նրա՝ այսօր փորձ արվեց մարտի երկուսի իրադարձությունները կրկնել. «Ոստիկանական բիրտ ուժ է տոտալ կիրառվել ցուցարարների նկատմամբ, որի արդյունքում, արտակարգ դրություն հայտարարելով՝ նրանք փորձեցին պահել հասարակությանը հնարավոր ընդվզումներից: Այսօր մարտի երկուսին է նման։ Մարտի մեկը իրենք չկարողացան անել, ընդամենը ընդդիմության լիդերներին առեւանգեցին անհայտ մարդիկ, դիմակավոր մարդիկ իրավունք չունեն որեւէ գործողության մասնակցել, քանի որ պարզ չէ՝ դիմակի հետևում ոստիկա՞ն է, թե՞ օլիգարխի զորքը»: