Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Կյանք գյուղից 8 մարդ է բերման ենթարկվել

Քաղաքականություն
nor-kyanq

Արտաշատի ոստիկանություն է բերվել 8 անձ, որոնց առանձին-առանձին այցելել, տեսել են Ելք խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանն ու Արամ Սարգսյանը։ Նոր Կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանն ու իր ընտանիքը տաքսիից չեն իջնում։ Նրանց տաքսին տուգանային հրապարակում է։ Արամ Սարգսյանի խոսքով` բերման ենթարկված անձանց մեղադրանք է առաջադրվել միջպետական ճանապարհ փակելու համար."Հանցավոր արարք են թույլ տվել այլ անձինք, որոնք մետաղյա ձողեր են նետել Գարիկի մեքենայի վրա"։