Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ?..

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ չի համարձակվի ընտրարշավ մտնել «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կեղծ կարգախոսով, համոզված է Հայաստանի Ժողովրդական Կուսակցության անդամ Ստեփան Զաքարյանը: 2003 թ-ի նախագահական ընտրություններին ՀԺԿ-ն կմասնակցի ամենայն լրջությամբ, հայտարարեց Ստեփան Զաքարյանը այսօր «Ազդակ» ակումբում:

Նրանք, ովքեր կարծում են, որ մահապատիժը պետք է վերացվի, մտածում են միայն կարճ ժամանակի համար եւ իրենց շահերից ելնելով, նշեց պարոն Զաքարյանը:

Եթե նախորդ իշխանությունները մեղադրվում էին «մեր դեմ խաղ չկա» պահվածքի համար, ներկաների դեմ կրկնակի, եռակի խաղ չկա, կարծում է Ստեփան Զաքարյանը: Որպես վառ օրինակ նա համարում է «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը:

Թե Պողոսյանի սպանության եւ թե հոկտեմբերի 27- ի դեպքում ոճրագործների պահվածքը նույն է, եւ կամա թե ակամա նրանք հովանավորվում են իշխանությունների կողմից, ասաց պարոն Զաքարյանը :

Ինչ վերաբերվում է Ղարաբաղյան հակամարտությանը, Ստեփան Զաքարյանը այսօր միայն կարող է ասել որ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը կախված չէ հակամարտող կողմերից: Մեր բախտը կբերի այնքանով, որքանով մեր շահերը կհամընկնեն գերտերությունների շահերի հետ :