Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին դատարան չէին բերել

Քաղաքականություն
sasna-crer

 «Սասնա ծռեր» երկուսի գործը  երկարատեւ ընդմիջումից հետո մեկնարկում է առանց 11 կալանավորների: Այս գործով արդեն 3-րդ դատավորն է փոխվում: Նոր նշանակված դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ դիմել է քրեակատարողական վարչություն՝ կալանավորներին ներկայացնելու համար: Բայց ոչ միայն չէին բերել դատարան, այլեւ որեւէ պաշտոնական գրություն չէր ուղարկվել:  «Այսօր ոստիկանական ողջ համակարգը զբաղվում է ցույցերի հետ կապված գործերով, այդ թվում նաեւ ուղեկցող գումարտակը մասնակցում է դրանց»,- ասում է փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Իսկ Լիպարիտ Սիմոնյանը կարծում է, որ համապատասխան մարմինները մտածում են ավելի լավ է կալանավոր չբերեն, դատական նիստեր չանեն:   Այս գործով ուսումնասիրվում էին գրավոր ապացույցները: Դատավոր Արշակ Վարդանյանը գտել է, որ հնարավոր է գործը շարունակել այն փուլից, որտեղ որ ավարտվել է: Պաշտպանները դատավորի որոշման հետ համաձայն չեն: «Սա ըստ էության  խանգարում է գործի արդյունավետ քննությանը: Դատարանը պետք է ապահովվի անընդհատությունը:  Նույն դատավորը նույն կազմով պետք է շարունակի գործի քննությունը : Իմ կարծիքով դատարանը պետք է սկսի նորից: Ճիշտ է սրանով նաեւ մեր իրավունքներն են որոշակի ոտնահարվում, որովհետեւ որքան գործի քննությունը երկար է տեւում, այնքան մեր պաշտպանյալները շարունակում են երկար մնալ կալանքի տակ»,- ասում է Հարություն Բաղդասարյանը:    Իսկ Լիպարիտ Սիմոնյանն ավելացնում է, որ  Եվրոպական դատարանը մի գործով ունի հետեւյալ նախադեպը, այն դատավորը որը գործի քննությունը կատարում է, նրա ներկայությամբ պետք  հետազոտվեն ապացույցները:    Իսկ այսօր դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց դատական նիստերը անցկացնել յուրաքանչյուր ուրբաթ օր՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: