Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրը խեղդել է դստերը

Կարևոր լուրեր Պաշտոնական
images

Այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, ինչի հետևանքով աղջիկը մահացել է։  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  Դեպքի հանգամանքները պարզվում են։  Կատարվում է նախաքննություն: