Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոստանջյանի ելույթի ժամանակ հարձակվել են նրա վրա, պոկել բարձրախոսը՝ վնասել մատները. տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
Zaruhi-Postanjyan-nkar

 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը  հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որը ներկայացնում ենք ստորև. Հաղորդում հանցագործության մասին   2018 թվականի ապրիլի 19-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հերացի» ավագ դպրոցի դիմաց ՀՀ Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքով խաղաղ և անզեն ակցիան էր իրականացնում։ Անհրաժեշտ է նշել, որ Զարուհի Փոստանջյանի 15–ամյա դուստրը սովորում է հենց այդ դպրոցում, և նախորդ օրը՝ ապրիլի 18–ին Զարուհի Փոստանջյանին և նրա ամուսնուն  (ինչպես նաև՝ այդ կրթօջախում սովորող բազմաթիվ այլ աշակերտների ծնողներին) զանգահարել են այդ դպրոցից, սպառնացել, որ իրենց դստերը հեռացնելու են դպրոցից՝ համազգային դասադուլին մասնակցելու պատճառաբանությամբ։ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ երկու կին, մեկ տղամարդ և բժշկական խալաթով մեկ այլ կին հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա և պոկել վերջինիս ձեռքերում առկա բարձրախոսը, այնուհետև ձեռքերից ուժեղ բռնելով՝ վնասել են ձեռքերի մատները: Այս ամենը ուղեկցվել է վիրավորական խոսքերով։ Հարձակվողները, ըստ ականատեսների, նախապես պատրաստվել են, այնուհետև հարձակում են գործել։ Ներկա գտնվող ոստիկաններն այդ անձանց կողմից դսևորված բռնությունը կանխելու և հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ համապատասխան գործողություններ չեն ձեռնարկել։ Դեռ ավելին, իրենց արտաքուստ անգործությամբ փաստացի նպաստել են վերոնշյալ չորս անձանց ագրեսիային։ Խնդրում եմ քննության առարկա դարձնել սույն հաղորդումը հանցագործության մասին և մեղավորներին կանչել պատասխանատվության։