Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղորայքի անվան տակ թմրամիջոց են փոխանցել. ՔԿՎ

Պաշտոնական
artik-20180419_004424

Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռևս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին և հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել: Այնուհետև սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ և անմիջապես հեռացել: Զննությամբ տոպրակում հայտնաբերվել և առգրավվել է Bepanthen Pommade 5%, 100g գրառմամբ 2 տուփ և 0.5 լիտր տարողությամբ 1 թափանցիկ պոլիէթիլենային տարայով, SOBIO HYDRA Aloe Vera գրառմամբ բաց դարչնագույն յուրահատուկ հոտով հեղուկ զանգված: Երկու տուփերից մեկում հայտնաբերվել է թափանցիկ մեկ փաթեթ, որի ընդհանուր քաշը կազմել է 76.78 գրամ, իսկ մյուսում՝ ևս մեկ փաթեթ՝ ընդհանուրը 112.96 գրամ քաշով: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին