Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց հիմքերի՝ տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել հատուկ տարածք.ՄԻՊ

Հասարակություն
HATUK-TARACQ

 Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ ՄԻՊ