Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի մրցավար Մայքլ Օլիվերին թիկնապահ են հատկացրել

Սպորտ
a1mrcavar-17.04.

Բրիտանական ոստիկանությունը թիկնապահ է հատկացրել ֆուտբոլի մրցավար Մայքլ Օլիվերին: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը: Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Յուվենթուս» կիսաեզրափակիչ խաղից հետո (3:0, 1:3) մրցավարը եւ նրա կինը իրենց բջջային հեռախոսահամարով բազմաթիվ վիրավորանքներ եւ սպառնալիքներ են ստացել: Այդ խնդիրը բարձրաձայնել է նաեւ ֆուտբոլի եվրոպական միությունը. «Մենք դատապարտում ենք Մայքլ Օլիվերի եւ նրա կնոջ հասցեին արված սպառնալիքները եւ սպասում ենք, որ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն նրանց դեմ, ովքեր նման քայլի են դիմել», - նշված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունում: Հիշեցնենք, որ անգլիացի մրցավարը վերեւում նշված խաղի վերջին րոպեին 11մ հարված էր նշանակել «Յուվենթուսի» դարպասին, ինչպես նաեւ դաշտից հեռացրել էր իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին: Դրա արդյունքում «Ռեալը» խփել էր միակ պատասխան գոլը եւ մտել կիսաեզրափակիչ: Խաղից հետո համացանցում հրապարակվել է մրցավարի եւ նրա կնոջ հեռախոսների համարները: