Հորդոր ոստիկանությանը՝ ժողովրդի դեմ չկանգնել եւ բռնի ուժ չգործադրել. ԵՀՀ

Եվրոպայի Հայերի Համագումարը զորակցելով ժողովրդի խաղաղ բողոքին եւ կամարտահայտությանը՝ հորդորում է, որ   ոստիկանությունը բազմահազարանոց ժողովրդի դեմ չկանգնի եւ բռնի ուժ չգործադրի:

Ոստիկանության բռնի ուժ գործադրելու շարունակական սպառնալիքները վտանգում են խաղաղ ցույցերի բնականոն ընթացքը եւ շիկացնում մթնոլորտը:

Ոստիկանության պարտականությունն է պաշտպանել ժողովրդին եւ կանգնել նրա կողքին:

 

Եվրոպայի Հայերի Համագումար