Ինչու է թանկացել հայկական սիգարետը

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տեղական արտադրության սիգարետը սկսեց թանկանալ դեռեւս մի քանի տարի առաջ, երբ սիգարետի ակցիզային հարկի համար սահմանվեցին նոր դրույքաչափեր:

   Ըստ հարկային նոր քաղաքականության տրամաբանության  պետությունը  սիգարետի ակցիզային հարկի բարձրացումով, նպաստում էր տեղական արտադրության  սիգարետի թանկացմանը՝ այդպիսով փորձելով նաեւ  պայքարել ծխելու դեմ:  Ըստ այդ հարկային քաղաքականության սիգարետի ակցիզային հարկը յուրաքանչյուր տարի աստիճանաբար պետք է բարձրանա: 

Առաջին թանկացումն արձանագրվեց  2014 թվականի հունվարի մեկին:  Այն ժամանակ  տեղական մեկ տուփ ֆիլտրով սիգարետի համար ակցիզային հարկի դրույքաչափը դարձավ  100 դրամ:

Ակցիզային հարկի դրույքաչափի վերջին բարձրացումը նախատեսված է 2021 թվականին՝ մեկ տուփ սիգարետի ակցիզային հարկը կդառնա 221.4 դրամ:

Տարեթիվ Ակցիզային հարկի դրույքաչափ (ՀՀ դրամ) 1 տուփ ֆիլտրով սիգարետի համար  

           %

2014թ.            100  
2015թ.            110             10
2017թ.            126.5             15
2018թ.            145.5             15
2019թ.            167.4             15
2020թ.            192.5             15
2021թ.            221.4             15

 

Տեղական արտադրության սիգարետի վերջին տարիներին  արձանագրված թանկացումները կապված չեն եղել սիգարետի արտադրության շահութաբերությունն ավելացնելու  հետ:

Հայրենական արտադրության սիգարետի թանկացումները կապված են եղել  հարկային քաղաքականության հետ և ուղիղ համեմատական են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը: Ակցիզային դրույքաչափերի բարձրացումները կապված են նաև ԵԱՏՄ շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորությունների հետ:

Հայ սպառողը պետք է պատրաստ լինի սպասվող օրենսդրությամբ պայմանավորված գնաճին:

Այնպես որ, բոլորին խորհուրդ ենք տալիս շուտափույթ թողնել ծխելը: