Մետրոն կաթվածահար է եղել (տեսանյութ)

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել, վաղ առավոտից ցուցարարները կանգնում են գնացքների դռների արանքում՝ թույլ չտալով դրանց ընթացքը:

Այդպիսով կայարաններում գնացքների ժամանման ժամանակացույցը խախտված է ընդհուպ մինչև 30 րոպեով:

Քիչ առաջ լարված իրավիճակ էր «Երիտասարդական» կայարանում. մի խումբ ցուցարարներ արգելափակեցին կայարանի աշխատանքը, սակայն 30 րոպե անց ոստիկանների հորդորներով թույլ տվեցին, որ գնացքը շարժվի:

Ըստ ոստիկանության աշխատակիցների հաջորդ գնացքը մնացել էր թունելում, ուղևորների ինքնազգացուղությունն էլ վատացել էր:

Մանրամասները՝ տեսանյութում: