Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.Վաղը կշրջափակեն ՀՀԿ-ն, իսկ այսօր կմնան Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Cըըapture

Մենք միամիտ չենք, որ մտածենք, թե ոստիկանությունը մեր հանդեպ բարեհաճ կլինի, եթե ոստիկանությունը որոշի մեզ ցրել, մենք կարող ենք այնպես անել, որ նրանք բռնություն չկիրառեն, -իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը. «Ես ինքս տուն չեմ գնալու այնքան ժամանակ, մինչեւ չլինի հանգուցալուծում, ես չեմ լքելու ձեզ , ես լինելու եմ ձեր կողքին եւ խնդրում եմ, դուք էլ եղեք մեր կողքին: Եթե ոստիկանության կողմից լինի հարձակում, մենք ցույց կտանք պասիվ դիմադրութուն, մենք թեւ թեւի տված կմնանք այստեղ»: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ տեղափոխվելու են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կտեղակայվեն։ Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը Վարդաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել՝ ի պաշտպանություն իրենց: Ի դեպ,  Ազատության հրապարակում են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը։ Քիչ առաջ ԱՀ նախագահ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ դուրս է գալիս հացադուլից՝ ի պաշտպանություն ակցիայի մասնակիցների։ Ֆրանսիայի հրապարակը ոստիկանների կողմից հսկվում է։