Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետյանը մեր թիմից է, բայց մեր թիմը ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

«Ավելի փորձառու ու պատրաստված  քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանից բացի ես չեմ պատկերացնում»,-նշեց այսօր ԱԺ միջանցքներում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Երբ որ ասում ենք անփոխարինելի, նկատի չունենք, որ եթե էդ մարդը չլինի, երկիրը վարի կգնա։ Բայց անփոխարինելի իմ հասկացությամբ այն է, որ մարդը տվյալ դեպքում, տվյալ ժամանակահատվածում ամենալավագույնը կարող է իրականացնել իր վրա դրված պարտականությունները։ Անփոխարինելին այն է, որ առանց նրա` մենք շատ բան կկորցնենք»,- ավելացրեց նա։ Նա նաև ավելացրեց, որ առանց վարչապետ Կարեն Կարապետյանի Հանրապետական կուսակցությունը կարողացել է հաղթել ընտրություններում.  «Ժողովուրդը մինչև պրն Կարեն Կարապետյանի գալը մեկ անգամ արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տվել էր իր վստահության քվեն։ 2013 թվականին նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Չնսեմացնելով հարգարժան պարոն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուամենայնիվ պիտի ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողությունները արդար չէ. Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցինչներից է, բայց մեր թիմը ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան։ Կարեն Կարապետյանը այն թիմի անդամ է, որի առաջնորդը Սերժ Սարգսյանն է»,- հավելեց Շարմազանովը։