Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ փուլում են վիզաների ազատականացման աշխատանքները»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mane

ԱԺ-ն այսօր ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, հետաքրքրվեց Ադրբեջանի հետ ԵՄ կողմից համաձայնագրի ստորագրումից. «Արդյո՞ք նույն հռետորաբանությունը եւ շեշտադրումը կպահպանվի նաեւ Ադրբեջանի հետ։ Նաեւ ուզում եմ իմանալ` մուտքի արտոնագրի ազատականացման հարցն ինչ փուլում է ու երբ կարող ենք ակնկալել արդյունք»։ Կարեն Նազարյանը նշեց, որ այդ քննարկումներն ընթանում են փակ ռեժիմով, ու դրա բովանդակության մասին չի իրազեկվում, քանի որ դա կարող է վտանգել հանրային շահը. «Միասնական դիրքորոշում պահպանելը կարեւոր է նաեւ հակամարտության գործընթացի խաղաղ լուծումը պահպանելու համար։ ԵՄ-ն կպահպանի իր հայտարարած սկզբունքային մոտեցումը, ես այդ հույսն ունեմ։ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը երկուստեք հանձնառություն է։ Հույս ունենք, որ ԵՄ կողմից կտրամադրվի գործողությունների ծրագիր, որը բարեփոխումներ պարունակող գործընթաց կլինի։ Մենք արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ենք արել. համաձայնագրի վավերացման մեկնարկի համար նախապայման հանդիսացող բոլոր քայլերը ձեռնարկել ենք, ու ԵՄ-ն, կարծում ենք, դա կգնահատի»։