Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան ցանկանում է օլիմպիական խաղեր անցկացնել Արեւմտյան Հայաստանում

Սպորտ
a1erzrum-6.04.

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն քաղաքների անունները, որոնք պատրաստվում են ընդունել 2026 թվականի ձմեռային օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը: Նման ցանկություն հայտնել են 7 երկրներ: Դրանց թվում է նաեւ մեր հարեւան Թուրքիան, որը պատրաստվում է ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպել Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում:     Մյուս թեկնածուներն են Գրացը (Ավստրիա), Կալգարին (Կանադա), Սապորոն (Ճապոնիա), Ստոկհոլմը (Շվեդիա), Սյոնը (Շվեյցարիա), Թուրինը, Միլանը կամ Կորտինա դ’Ամպեցոն (երեքն էլ Իտալիա):   25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը կորոշվի 2019 թվականի սեպտեմբերին, ՄՕԿ-ի նիստում: