Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Tire killer-ը՝ անվտանգության երաշխիք (տեսանյութ)

Տնտեսություն
Dakich

Tire killer՝ անվադողերի դակիչ,  այսպես է կոչվում «Էլլիպս» Ջի Էյ ընկերության նոր արտադրանքը: Ընկերության գլխավոր ճարտարագետ Արմեն Հայրապետյանի խոսքով այն անվտանգության ապահովման գործում մեծ նշանակություն կունենա. «Եթե ինչ որ մեկը փորձում է առանց արտոնագրի արգելափակոցը ջարդել ու դուրս գալ, ապա հետո նրան հետապնդելը կարող է բարդույթներ առաջացնել, և բացի այդ հայտնի չէ, եթե արգելափակոցը ջարդեց հետագայում ինչ վնասներ կարող է հասցնել, իսկ եթե տեղադրված է նման սարք, ապա վարորդը վնասելու է անվադողերի և չի կարողանալու այդ տարածքից դուրս գալ»: Դակիչը  կառուցված է որակյալ մետաղից, կառավարվում է վահանակով կամ էլ ավտոմատ  համակարգով և աշխատում է մոդուլային սկզբունքով, մեկ մոդուլի երկարությունը մոտավորապես մեկ մետր է, համակցման միջոցով կարող է մի քանի մետրանոց ճանապարհ փակել: Tire Killer-ը կարող է կիրառվել նաեւ առաջնագծում.  նման առաջարկ արդեն եղել է: Ընկերության գլխավոր ճարտարագետը շեշտում է՝ արտադրելով Հայաստանում, իրենք ապահովում են աշխատատեղեր և կանխում են արտագաղթը: Մանրամասները՝ տեսանյութում