Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ից կստանա 4 մլն դրամ պարգեւավճար (տեսանյութ)

Սպորտ
sport-mxitaryan

«Միշտ հաճելի է լինել առաջինը: Չեմ ժխտի, այսօր էլ մեծ հաճույքով ստացա այդ պարգեւը: Կփորձեմ հաջորդ տարվա ընթացքում էլ լինել առաջինը՝ իհարկե, հարգելով իմ թիմակիցներին», - այսօր կայացած Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրությունից հետո հայտարարել է 8-րդ անգամ լավագույն ճանաչված Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների ղեկավարների եւ ԶԼՄ-ների հարցման արդյունքներով վաստակել էր 190 միավոր եւ բավականին հետ էր թողել 2-րդ տեղը զբաղեցրած, մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին,  որն ընդամենը 35 միավոր էր ստացել: Լավագույն եռյակը 25 միավորով եզրափակել է ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն տարվա լավագույն մրցույթում առաջին երեք  տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները պարգեւատրվում են «ոսկե», «արծաթե» եւ «բրոնզե» գնդակներով, ՀՖՖ դիպլոմներով եւ համապատասխանաբար 4, 2.8 եւ 2 մլն դրամ պարգեւավճարով: