Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը պնդում է՝ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan-byuje

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  հարց ուղղեց վարչապետին, հիշեցնելով նրան Լիբանան կատարած այցի ժամանակ արած նրա հայտարարությունը. «Դուք հայտարարել եք, որ ունենալու ենք զարգացող և արդար երկիր, և կոչ եք արել գործարարներին գալ Հայաստան և ներդրումներ կատարել»: Վարչապետը մասնավորապես նշեց, որ ՀՀ-ից գնում են երկու ձևի մեսիջներ. մեկը, թե՝ մեզ մոտ ամեն ինչ լվ է, և եկեք ներդրումներ կատարեք, իսկ մյուսը՝ որ ամեն ինչ վատ է. «Ես գիտեմ դեպք, որ միջազգային դատարան են ուզում դիմել Հայաստանում ներդրողին «քցելու» համար»: Մարուքյանի մյուս հարցը նրա պաշտոնին էր վերաբերում. «Դուք ժամանակին ասել եք, որ պատրաստ եք վարչապետ աշխատել, հիմա ոնց որ առաջին փոխվարչապետն եք դառնալու: Այդ դեպքում բիզնես-միջավայրը կկայունանա՞»: «Այո, ասել եմ, բայց այդ հարցի շուրջ քննարկում դեռ չկա»։