Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«90 տոկոսն ապահովված է գազով, բայց 70 տոկոսը փայտով է տունը տաքացնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-1

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ «ԵԼՔ» խմբակցության հարցապնդումը ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ» ընկերությունների վերջին տարիների գործունեությանը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանելով պատգամավորների հարցերին,նշեց, որ Հայաստանը տարանցիկ միջանցք պիտի դառնա. «Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս գազը տեղափոխել ոչ ֆիզիկապես, հնարավորություն ունենք Իրանի սահմանին ստանանք գազ, Վրաստանի սահմանին փոխանցենք այլ գազ, գազատարեր կառուցելու կարիք չկա:» Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ քննարկվու՞մ  է Թուրքմենստանից գազ ներկրելու տարբերակը:Նախարարը դրական պատասխան տվեց. Այսօր եմ Թուրքմենստանից վերադարձել, օդանավակայանից եմ գալիս ու կասեմ, որ քննարկումները ընթացքի մեջ են, բայց թուրքմենական գազը գնային առումով մրցունակ չէ. Աշոտ Մանուկյանն անդրադարձավ նաև ատոմակայանին. «Մեկ անգամ ևս փաստեմ, որ հայկական ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո, որից հետո կարող ենք որոշել, թե որքան կյանք այն կարող է ունենալ: Հարց ու պատասխանից հետո  «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հարցապնդումը. «Մենք առանձացրել ենք 2 հիմնական բլոկ. առաջինը՝ ինչու՞ է մեր տներ գազը հասնում 280 դոլարով, ինչպես է այդպես ստացվում, մինչդեռ, մեր իշխանությունները գլուխ են գովում, որ ամենագազաֆիկացված երկրներից մեկն ենք: Էսօր Հայաստանի բնակչության 90 տոկոսն ապահովված է գազաֆիկացմամբ, բայց ավելի քան 70 տոկոսը փայտով է տունը տաքացնում, գազը միացնում են սուրճ եփելու համար: 2012- ից ամեն տարի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, 12- ի նկատմամբ ունենք 50 տոկոսի թանկացում: Մեր էներգետիկ համակարգի ամենամեծ խնդիրը Բիբինի էֆեկտնա, չենք հասկանում, թե էդ փողերն ինչ են անում, ուզում ենք իմանալ, թե այդ ընկերություններում որքան է կազմում ամենաբարձր աշխատավարձը, չեն ասում՝ պատճառաբանելով, որ անձնական տվյալներ են, չենք ասում՝ մեզ ասեք ինչքանա ստանում Պողոս Գալստյանը , կա տեղեկություն, որ էդ ընկերություններում ամսեկան 70-80 հազար դոլար աշխատավարձ են ստանում»: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն էլ  Փաշինյանի ելույթից հետո հիշեց Փողոս ֆուտբոլիստ Պողոս Գալստյանին. «Հիշում եք ՝ինչ գոլ խփեց «Բաքու Նեֆտչիին, ինձ թվաց՝ որպես ֆուտբոլասեր իրան հիշեցիք էլի»: Քննարկումը շարունակվում  է: