Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի ամենաերկար գաթան՝ Երեւանում

Կարևոր լուրեր Հասարակություն
gata2

«Պանդոկ Երևանի» «Տերյան» մասնաճյուղի դիմաց  սեղաններին դրվում են գաթաներ։ Ըստ կազմակերպիչների՝ այն լինելու է աշխարհի ամենաերկար գաթան, որը ունենալու է 4000սմ երկարություն և 40 սմ լայնություն: Այստեղ քիչ անց յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությունն է։ Ամենաերկար գաթայի նախապատրաստական աշխատանքները տեւել են մեկ շաբաթ, իսկ բուն թխման պրոցեսը՝ երկու օր:  Կազմակերպիչները չեն բացառում, որ ամենաերկար գաթան տեղ կգտնի Գինեսի ռեկորդների գրքում, այն լավ առիթ է, որ հայկական աղանդերն ավելի ճանաչելի դառնա: