Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞վ հրաման տվեց մտնել Ազատության հրապարակ՝ Ռ. Քոչարյանը միայնա՞կ, թե Սերժ Սարգսյանի հետ միասին» (տեսանյութ)

Քաղաքականություն
March1a1

ԱԺ-ում այսօր Ելք խմբակցության հեղինակած «Մարտի մեկ, երկուսի իրադարձությունների մասին» հայտարարության նախագծի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ սահմանների պաշտպանությունը, դատական արդար համակարգը, օրենքի անվերապահ կիրարկումն ու հավասարություն պահպանելն է երկրում կարեւոր. «Քանի դեռ հոկտեմբերի 27-ը ու մարտի մեկը չեն բացահայտվել, այս երկիրը երկիր չի դառնա: Դաշինքը այս նախաձեռնությունն արեց նաեւ դրա համար: Ինձ համար հարցերից հարցն այն չէ, թե ով է հրաման տվել, այլ այն, թե մարտի մեկի առավոտյան՝ լույսը դեռ չբացված, ո՞վ հրաման տվեց Ազատության հրապարակ մտնել. դա Ռոբերտ Քոչարյանն ինքնուրո՞ւյն որոշեց, թե Սերժ Սարգսյանի հետ: Թող գա ու ասի՝ միայնակ է եղել, թե ոչ: Ամբախ-զամբախ հարցեր էիք տալիս ընդդիմության ներկայացուցիչներին, մի անգամ էլ Ռոբերտ Քոչարյանին կանչեք հարցաքննության»:  Հարցի քննարկումն արվարտվեց: Հաջորդ նիստին ԱԺ-ն կքեվարկի այս նախագիծը: