Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը մրցանակ է ստացել

Կարևոր լուրեր Սպորտ
sport-portugalia

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ամփոփել է 2017 թվականի արդյունքները եւ որոշել է անցած տարվա լավագույններին: Ֆուտբոլիստների, մարզիչների եւ երկրպագուների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին արժանացել է իսպանական «Վալենսիայի» հարձակվող Գոնսալու Գեդեշը: Տարվա լավագույն մարզիչ ճանաչվել է ֆրանսիական «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արժանացել է «Վասկո դա Գամայի» անվան մրցանակի: