Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 20-ը արդարադատության մահվան օր պետք է նշվի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eSmNk2QJHOM

Թատերական ներկայացում: Այսպես է բնութագրում Մարտական խաչի ասպետ  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը  պաշտպաներից Արայիկ Պապիկյանը: «Բացահայտ քաղաքական պատվեր է: Հաշվեհարդար է։ Մարտի 20-ը վերջնականապես արդարադատության մահվան օր պետք է նշվի:  Բոլոր դատարանների վրա այդ օրը եռագույնը պետք է իջացնել եւ սեւ լենտ փակցնել»,- ասաց պաշտպանը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, շենք, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:  « Մոռացել էին Քենեդու սպանության մասին հոդվածը, որովհետեւ մնացած հոդվածները այդ նույն ժանրից էին:  Անձին լռեցնել էր պետք, քանի որ նա էական վտանգ էր ներկայացնում ներկայիս քաղաքական իշխանության համար, ներկայիս վարչախումբը վախենում է Ժիրայր Սեֆիլյանի անձից»,- ավելացրեց պաշտպանը:    Նրա խոսքերով՝ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ընդամենը երկու ցուցմունք կար, որոնք դատարանում փլուզվեցին:   Մանրամասները՝ տեսանյութում