Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չի բռնելու»  Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ELQ

 «ԵԼՔ» -ում խմբակցության նիստ էին հրավիրել՝ քննարկելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի անելիքները, որից հետո լրագրողնեի հետ զրույցում  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դաշինքի երեք կուսակցությունները կարող են առանձին որոշումներ ունենալ․  « «ՔՊ»-ն ներկայացրել էր ճանապարհային քարտեզը, մյուս կուսակցությունները ևս ունեն իրենց մոտեցումները, որոնցում կան և համընկումներ և տարբերություններ»: Պատգամավորի խոսքով դաշինքի անդամ կուսակցությունները կարող են սեփական պատկերացումներն  ունենալ, որոնք կարող են և չհամընկնել մյուսների հետ: Ապրիլի 1-ին և 3-ին «ՔՊ»-ն Ազատության հրապարակում գործողության որոշում չունի, լրագրողի այն հարցին, թե փողոց դուրս գալ-չգալն է արդյո՞ք առանցքային տարաձայնությունը, Փաշինյանը բացասական պատասխան տվեց․ «Քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու սցենարը առկա է, բոլոր ճանապարհային քարտեզներում այդպիսի հանգրվան կա»: Խմբակցության նիտտից հետո լրագրողների հետ զրուցելու ժամանակ գտավ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի վստահեցմամբ դաշինքի պառակտման ռիսկ չկա․ «Խոսքը կուսակցություններին հնարավորություն տալու մասին, եթե կուսակցությունն ունի գործողության պլան, որը ցանկանում է առանձին անել, դրա հնարավորությունն ունի, որևէ մեկը չի պատրաստվում, որևէ մեկի ձեռքը բռնել»: Այն հարցին, թե կո՞ղմ է «Լուսավոր Հայաստանը» փողոց դուրս գալուն և արդյո՞ք դա հիասթափության չի տանի, Էդմոն Մարուքյանը բազմանշանակ է պատասխանել․ «Մարդիկ կան հավատում են ինչ-որ բաների, որոնց մյուսները չեն հավատում: Հետեւաբար՝ մյուսները, ովքեր չեն հավատում, պետք է հարգեն նրանց, ովքեր հավատում են: Եվ նրանք, ովքեր հավատում են, պետք է հարգեն նրանց, ովքեր չեն հավատում»: