Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ անգամ եւս հաստատվեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ

Պաշտոնական
Untitled-collattge-1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է.             <<Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,             Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի կապակցությամբ, որը մեկ անգամ եւս հաստատեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ եւ դարձավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանն ուղղված Ձեր ջանքերի համաժողովրդական աջակցության վկայությունը: Արցախում բարձր են գնահատում Ձեր անձնական ավանդը եւ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ արդարացի կարգավորման գործում: Համոզված եմ, որ Ռուսաստանն այսուհետ եւս կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման, կայունության ու անվտանգության ապահովման գործում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, եւ մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ եւ բարեկեցություն, Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում>>:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ