Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեր ապօրինությունների մասին բարձրաձայնելու ենք ՄԻԵԴ-ում. փաստաբանը՝ դատախազին (տեսանյութ)

Քաղաքականություն
pastaban-1

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործով ապօրինի որոշում է կայացվել, ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։  «Քննիչի որոշմամբ Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, բայց գնահատականը  պետք է դատարանը տա, ոչ թե քննիչը»։  Փաստաբանը դիմում է գլխավոր դատախազին. «Ձեր վերջին ապօրինությունների մասին բողոքարկելու ենք ՄԻԵԴ-ում, հույս չունենաք, որ մենք կարող է պայքարը դադարեցնեք, քանի դեռ մեղավորները չեն պատժվել»: Հայկ Ալումյանը նշում է, որ Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունի եւ զրկված է գործով փաստեր ձեռք բերելու իրավունքից, նաեւ բողոք ներկայացնելու հնարավորությունից: Դատավարական որոշումները վիճարկելու հնարավորությունից զրկված է նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը: «Իրավիճակը էլ ավելի է վատթարացրել,  ավելի խոշոր խախտումների են գնում: Մեր հույսը դնում ենք միայն Եվրոպական դատարանի վրա: Այս թույլ տված սխալների արդյունքում  մեր շանսերը մեծանում են ՄԻԵԴ ում հաջողության հասնելու»: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Մասնավորապես, Արա Բուդաղյանը կասկածվում է սպանությանը դրդելու մեջ: Նշենք, որ Արա Բուդաղյանը մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է։ Իսկ ինչ վերաբերում է կալանավորված Վահան Շիրխանյանի գործին, Հայկ Ալումյանն այսօր նշեց, որ դատավարությունը ձգձգվում է: «Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ այս գործով դժվար, թե հնարավոր լինի ակնկալել արդար որոշում»: Հայկ Ալումյանը նշում է, որ Եվրոպական դատարանը Վահան Շիրխանյան գործով որոշում է կայացրել արագ դատավարություն իրականացնելու, բայց դեռ այստեղ գործը ձգձգվում է։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին փոխնախարարը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու մեջ: