Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթում 132 պատահար, 60 հրդեհ, 48 ՃՏՊ, 2 զոհ, 59 վիրավոր

Կարևոր լուրեր Պաշտոնական
Collage911

 ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 309 դեպք, որից 132-ը՝ արտակարգ:   Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 157 կենցաղային կանչ,  60 հրդեհ, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:    Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 8 տրանսպորտային միջոց:    Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:    ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: