Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեխասում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 վիրավոր

Քաղաքականություն
180312152432-05-austin-explosion-0312-medium-plus-169

Կիրակի երեկոյան Տեխասի Օսթին քաղաքում տեղի ունեցած պայթյունից վիրավորված 2 անձիք տեղափոխվել են հիվադանոց ծանր, բայց կյանքի համար անվտանգ վնասվածքներով: Այժմ 2-ն էլ գտնվում են լավ վիճակում, CNN-ին հայտնել է հիվանդանոցի խոսնակը: Ոստիկանությունն ու Հետաքննությունների Դաշնային Վարչությունը արձագանքել են դեպքին: Նախորդ պայթյունը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ: Ոստիկանությունը կարծում է, որ նախորդ 10 օրերի ընթացքում տեղի ունեցած 3 ծանրոցների պայթյունները կապ ունեն միմյանց հետ: Դրանցից զոհվել են 2 հոգի, վնասվածք ստացել ևս 2-ը: Զոհերից մեկը Աֆրոամերիկացի էր, իսկ մյուսը Լատինոամերիկացի: Ոստիկանությունը դեռ չի բացահայտել դրդապատճառները, բայց չի բացառում ահաբեկչության հավանականությունը: Դեռ պարզ չէ, թե արդյոք կիրակի օրվա պայթյունը կապ ունի  նախորդ դեպքերի հետ: